Վրաստանում Ուկրաինայի դեսպանությունը չի բացառում իր քաղաքացիների տարհանման հնարավորությունը
![Վրաստանում Ուկրաինայի դեսպանությունը չի բացառում իր քաղաքացիների տարհանման հնարավորությունը](https://gdb.rferl.org/01ef0000-0aff-0242-f75d-08d9fddb282d_w800_h450.jpg)
Վրաստանում Ուկրաինայի դեսպանությունը չի բացառում Ուկրաինայի քաղաքացիների տարհանման հնարավորությունը, եթե Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և ռուսների զանգվածային հոսքի դեպքում վտանգներ ի հայտ գան։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։
«Ձեռքներս ծալած չենք նստելու։ Մենք կաշխատենք և կապահովենք այն ամենը, ինչ մեզնից կախված է նրանց պաշտպանության և անվտանգության համար: Սա մեր գլխավոր առաջնահերթությունն է»,- ասել է ուկրաինացի դիվանագետը։
Անցած շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունները խզած երեկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցությունը շուտով կվերականգնվի։ Վրաստանի իշխող ուժը ողջունել է այդ նախաձեռնությունը, երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է արտահայտվել: