ԱՄՆ Վաշինգտոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է CNN-ը։
«Առնվազն երեք մարդ է զոհվել Վաշինգտոնի Յակիմա քաղաքում գիշերային հրաձգության հետևանքով»,- հայտնել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Իրավապահները կասկածում են տեղի 21-ամյա բնակչի։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը փողոցում կրակել է մեկ անձի վրա, այնուհետև մթերային խանութում գնդակահարել երկու գնորդի։