Ալվեշին դատի տված կինն ասել է, որ գիշերները չի կարողանում քնել
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշին դատի տված կնոջ փաստաբան Էսթեր Գարսիա Լոպեսը խոսել է իր պաշտպանյալի առօրյայում տեղի ունեցած խախտումների մասին։
Հիշեցնենք, որ 23-ամյա մի կին նախկին ֆուտբոլիստին մեղադրել է բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել Իսպանիայում դեկտեմբերի 30-ին։ Աղջիկը նախապես հայտարարել էր, որ խաղացողից իրեն գումար պետք չէ, և որ նա պետք է պատժվի՝ բանտ նստելով։
Փաստաբանի խոսքով՝ տուժողը չի կարողանում քնել այն օրվանից, երբ ցուցմունք է տվել բռնաբարության մասին։ Նա հոգեբուժական կուրս էր անցնում, ինչպես նաև հակավիրուսային դեղամիջոցներ էր ընդունում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից խուսափելու համար։