«Օրերի հարց է՝ Արցախի պայքարը տեղափոխվելու է նաև Հայաստան». Հակոբ Հակոբյան
Արդեն 46 օր է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ: 120 հազար բնակչություն, որից 30 հազարը՝ երեխաներ, արդեն 46 օր զրկված են տարրական կենցաղային պայմաններից, տեղաշարժման հնարավորությունից՝ դեպի Հայաստան, և կարծես թե այս ամենը գնալով ավելի սաստկանում է, ավելի մեծ խնդիրներ են առաջանում: Եթե որոշակի ժամանակ Արցախը կարողանում էր իր ունեցվածքով, պահուստներով դիմակայել, ապա հիմա այդ պահուստներում էլ են խնդիրներ առաջանում: