«Եթե զինծառայողը անհայտ կորած է կամ մահացած, պետք է վերջնահաշվարկ կատարեն՝ տան չօգտագործված արձակուրդների, աշխատած, սակայն չվճարված աշխատավարձի գումարները». Մարտիկ Մարտիրոսյան
168.am-ն արդեն անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ընթացքում նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 33-ամյա Շիրազ Խաչատրյանի դեպքին։