Ինչի՞ ես եկել, մեկ է` բանակը քեզ համար ոչ մի բան է. զոհված զինծառայողի մայրը՝ Հովիկ Աղազարյանին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ևս այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր:
ՊՆ N զորամասի զինվորական կացարանում բռկված հրդեհի և 15 զոհերի մասին հարցը Աղազարյանը թողեց անպատասխան: Զոհված զինծառայողների՝ այնտեղ հավաքված ծնողներից մեկը բարձրաձայն ասաց.
«Ինչի՞ ես եկել, մեկ ա` բանակը քեզ համար ոչ մի բան է»:
Աղազարյանն առանց արձագանքելու հեռացավ: