«Այժմ, առավել քան երբևէ, հայ և դաշնակից ամերիկացիները պետք է ոտքի կանգնեն և բարձրաձայնեն իրենց ձայնը»․ ԱՄՆ-ում ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջնորդությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձևավորվել է “Save Karabakh” կոալիցիան։ Այս նախաձեռնությունը հաջորդել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականությունը դատապարտող երկկուսակցական բանաձևի շրջանառության մեջ դնելուն, որը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը։ …