Արագածի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3-4 մետր։ Աբովյանի, Աշտարակի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից …