Փաշինյանը փորձում է արագացնել Արցախի հանձնման գործընթացը, ինչին հաջորդելու է Սյունիքն ու ամբողջ Հայաստանը․ Ավետիք Չալաբյան
Մենք շատ ցավալի կորուստներ ունենք՝ մեր երիտասարդ և անմեղ զինծառայողներն իրենց կյանքով են հատուցում քաղաքական իշխանության անպատասխանատվության, ոչ կոմպետենտության և անգործության համար։ Մենք ունենք խոր համակարգային ճգնաժամ, որը մեր հասարակության զգալի մասը կա՛մ չի գիտակցում, կա՛մ համակերպվել է դրա հետ։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Ազատ գյուղում զինծառայողներն ապրել են մի կացարանում, որը չէր համապատասխանում հակահրդեհային անվտանգության կանոններին, դրա համար անգամ ձերբակալված կա։ Բայց ինչպե՞ս է բռնկվել հրդեհը, կամ ինչո՞ւ է սպան գիշերային ժամին բենզին օգտագործել, ինչո՞ւ է վառարանը դրվել դռան դիմաց։