Ալ-Հիլալը ցանկանում է Մեսսիին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
«Ալ-Հիլալը» չի հրաժարվել Լիոնել Մեսսիին ձեռք բերելու մտքից։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, սաուդյան ակումբը ցանկանում է արգենտինացուն դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Տրանսֆերի դեպքում Մեսսին տարեկան կվաստակի ավելի քան 200 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը բանակցություններ են վարում դրա երկարաձգման շուրջ։
Նույնիսկ եթե հարձակվողը որոշի մնալ Եվրոպայում, սաուդցիները կգերադասեն հետաձգել խաղացողի ձեռքբերման փորձը, քան ընդհանրապես հրաժարվել այս տրանսֆերից։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային պաշտոնյաները կարծում են, որ լիգան ի վիճակի է գրավել ցանկացած խաղացողի։ Այսպիսով, սաուդցիները մտադիր են առաջիկա մրցաշրջաններում ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեին և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին: