Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2023

Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագ և ընդունելություն է մատուցվել

0

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Մովսես վարդապետնը, խոսելով մեր կյանքում առկա դժվարությունների ու փորձությունների մասին, ընդգծեց, որ Տերը մեզ պատգամում է՝ «Մի՛ վախեցեք» (Հովհ․ 6։20), քանզի վախը հաղթահարելով, ապագայի հույսով, հավատով ու ապաշխարությամբ կկարողանանք հասնել փրկության նավահանգիստ։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ պատարագիչ Հայր Սուրբը մասնավորաբար նշեց. «Հայոց անկախ պետականության մեջ պատերազմների արհավիրքներով, մեծագույն փորձություններով, կորուստների ու ձեռքբերումների բովով անցած Հայոց Բանակն այսօր տոնում է կազմավորման 31-ամյակը։ Բոլորս վստահ գիտակցում ենք, որ մեր պետականության, անկախության, անվտանգության գլխավոր երաշխիքն ու հենարանը Հայոց Բանակն է»։

Վերջում Հայր Մովսեսը աղոթք բարձրացրեց առ Աստված, որպեսզի Տերն ուժ և իմաստություն պարգևի Հայոց Բանակի յուրաքանչյուր զինծառայողի՝ ականջալուր լինելու աստվածային «Մի՛ վախեցիր» կոչին, պայքարի ոգով լցվելու, վճռական եռանդով գործելու, քաջությամբ հաղթահարելու փոթորիկներն ու դժվարությունները՝ հանուն վաղվա հաղթանակների։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրենյաց պաշտպանության մարտերում  զոհված քաջարի հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար:

Ապա «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բանակի օրվա կապակցությամբ ի դեմս ներկաների իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմին, զինվորներին և գնդերեցներին։

Նորին Սրբությունն ի մասնավորի անդրադարձ կատարեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, պատերազմի աղետալի հետևանքներին և դրանց հաղթահարման ու դիմագրավման գործում Հայոց բանակի կարևոր առաքելությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունը, գնահատանքն ու սերը փոխանցեց Հայոց բանակի հրամանատարներին և զինվորներին՝ մաղթելով Աստծո օգնականությունն ու պահպանությունը, քաջառողջ կյանք և արդյունաշատ առաքելություն ի շինություն Հայրենիքի և մեր ազգի բարօր կյանքի:

Զինվորականության անունից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը  շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՀՀ ԶՈւ նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար՝ հավաստիացնելով, որ ՀՀ ԶՈւ սպայական կազմը պատրաստակամ է շարունակելու իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանության և անվտանգության խնդիրների լուծման գործում:

Нет описания.

Нет описания.

Нет описания.Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.





Губернаторы России
Москва

Собянин рассказал о новом вольере для снежных барсов в Московском зоопарке





Москва

Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Выездной Фотограф для всех желающих, ну и конечно Артистов и Музыкантов.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Футболисты ЮФУ одержали три победы в домашнем турнире

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

травят изгоя писателя на районе даже менты тоже



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России