Հետաքննությունների դաշնային բյուրոն Բայդենի տանը գաղտնի փաստաթղթեր չի գտել
ԱՄՆ արդարադատության նախարարության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներն ավարտել են նախագահ Ջո Բայդենի առանձնատան ստուգումը Ռեհոբոթ Բիչ քաղաքում, այնտեղ գաղտնի փաստաթղթեր չեն հայտնաբերվել։
Այս մասին հայտնել է Բայդենի փաստաբան Բոբ Բաուերը։