«Ամենայն հավանականությամբ Իտալիայում մենք արդեն մեքենաներից մեկի ղեկի առջեւ կունենանք երեք հայ արշավորդ»․ Արթուր Գորոյան
Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթած «Sharky Racing» թիմի առաջատար արշավորդ Արթուր Գորոյանի եւ Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի հանդիպումը Հայաստանի առաջատար ԶԼՄ-ների հետ կազմակերպել էր «Media Group»-ը։ Արաբական Միացյալ Էմիրություններում հայ առաջին ավտոարշավորդը հայկական թիմի երկրորդ անդամ Ռոման Մավլանովի հետ միասին հանդես է եկել Audi RS3 դասի ավտոմեքենայով։ Արթուր Գորոյանը նշեց, …