Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2023

Իշխան Սաղաթելյանը ենթարկվել է վիրահատության․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Դիմադրության շարժման հավաքները դադարեցնելուց հետո, Իշխան Սաղաթելյանի գործընկերները վերադարձել էին խորհրդարան, սակայն ինքը չէր մասնակցում նիստերին։ Մենք տեղեկացանք, որ այս ընթացքում նա շնչառական համակարգի հետ կապված մի քանի վիրահատություն է տարել։ Երեկ նրան հարցրինք՝ այսուհետ մասնակցելո՞ւ է ԱԺ նիստերին։ «Էսօր խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել շատ կարեւոր թեմայով, բնականաբար՝ մասնակցել եմ լսումներին, հաջորդ շաբաթ հերթական նիստ կա, նաև մեր պահանջով հրա[տապ նիստ է լինելու՝ բանակում տիրող իրավիճակի հետ կապված, որտեղ պաշտպանության նախարարին ենք հրավիրելու՝ բացատրություն տալու, վերջին դեպքերի հետ կապված։ Բնականաբար՝ ես էլ ներկա կլինեմ։ Մնացած ընթացքը եւ օրակարգերը հետո կերեւան»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

- Մենք տեղեկացանք, որ Ձեր պասիվությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ վիրահատություն եք տարել։

- Այո, նման խնդիր կար, ճիշտ է, փառք Աստծու՝ հիմա ամեն ինչ նորմալ է, արդեն դուրս եմ եկել աշխատանքի։

- Իսկ փողոցային պայքարի՞ երբ եք դուրս գալու։ Հիմա շատերին հենց դա է հետաքրքրում։

- Դա մեր օրակարգում մշտապես կա, շատ հստակ բազմիցս դրան անդրադարձել ենք, անկախ խորհրդարանական գործունեությունից, այս իշխանության հեռացման ճանապարհը համաժողովրդական անհնազանդությունն է եւ փողոցային պայքարը։ Այսինքն՝ բացառապես խորհրդարանական գործունեությամբ հնարավոր չէ ազատվել այս իշխանությունից։ Հետեւաբար, դա մշտապես մեր օրակարգում կա, այսօր էլ մենք ակտիվ քննարկումների մեջ ենք, պետք է գտնենք էն ճանապարհներն ու լուծումները, որով մեր առջեւ դրված խնդիրները կարողանանք իրականացնել։

- Ձեր խմբակցության որոշ պատգամավորների նկատմամբ գլխավոր դատախազը քրեական հետապնդում է սկսել ու պատրաստվում է միջնորդությամբ մտնել Ազգային ժողով։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

- Սա բացառապես քաղաքական հետապնդում է։ Այո, հաջորդ շաբաթ դատախազը միջնորդությամբ հանդես է գալու, որ քրեական վարույթի թույլտվություն եւ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն ստանա։ Անկախ նիստից՝ ակնհայտ է, որ կա քաղաքական որոշում, եւ իրենք, բնականաբար, բավարարելու են դա։ Մեր մոտեցումների, պահվածքի մասին մեր ֆրակցիայի ղեկավարն առաջիկա օրերին ամբողջ ֆրակցիայի անունից հանդես կգա հայտարարությամբ։

- Հնարավո՞ր է հաջորդ թիրախը Դուք լինեք։

- Ես մի քանի տարի է՝ իմ ամբողջ ընտանիքով էս իշխանության թիրախում եմ։ Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի, ու ակնհայտ է, որ էս ընթացքում բազմաթիվ քայլեր, գործողություններ փորձել են ձեռնարկել ու նաեւ՝ մեր կուսակցության բազմաթիվ անդամների հանդեպ։ Վերջին խայտառակ դեպքն Արարատի մարզում տեղի ունեցած ձերբակալություններն էին։

- Ձեր դաշինքի մասին արդեն խոսում են, որ միասնական չէ, փլուզվում է, ճաքեր է տալիս, վերջերս էլ Վահե Հակոբյանն իր թիմով հեռացավ դաշինքից։ Դուք սա ինչպե՞ս եք գնահատում, կարո՞ղ ենք ասել, որ սասանվել են դաշինքի հիմքերը։

- Էդ հարցին արդեն անդրադարձել ենք, մանրամասնելու կարիք չկա, ֆրակցիան համալրված է նոր պատգամավորներով եւ ամբողջությամբ գործում է։ Էն բոլոր քննադատությունները, որ ընդդիմությունը պետք է լինի ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ, ավելի գործունյա ու ավելի արդյունավետ, մեզ համար շատ հասկանալի է, հատկապես մեր էն քաղաքացիների պահանջը, որոնք մեզ քվե են տվել եւ էդ ակնկալիքն ունեն։ Էս իմաստով մենք ամբողջությամբ ըմբռնումով ենք մոտենում հատկապես մեր օգտին քվեարկած քաղաքացիների պահանջկոտությանը ու պարտավոր ենք բոլոր քայլերը ձեռնարկել՝ օր առաջ էս խնդիրը լուծելու համար։

- Իսկ Վահե Հակոբյանի ու նրա թիմակիցների դուրս գալու որոշմանն է՞լ եք ըմբռնումով մոտենում։

- Չեմ ուզում մտնել կրկին էդ հարցերի մեջ, իրենք հանրային հայտարարություն են արել, մենք մեր կողմից ենք մեր դիրքորոշման հետ կապված հայտարարություն արել։

- Պարզապես մարդիկ կան, որոնք համարում են, որ այս իրավիճակում, այս գործիքակազմով ընդդիմության հետ ճանապարհ անցնելով՝ որեւէ լուծման չենք գա, դրա համար հեռանում են։ Սա պատասխանատվությունից խուսափե՞լ է, թե՞ այդպես մտածելու հիմքեր ունեն։

- Տեսեք, ցանկացած քաղաքական ուժ եւ անհատ ինքն է որոշում իր գործունեությունը, իր դիրքորոշումը եւ դրանով տալիս պարզաբանում, բացատրություն։ Մենք ընտրել ենք էս ճանապարհը, եւ ես վստահ եմ, որ մի օր էս ամեն ինչը հաղթահարելու ենք եւ հետ ենք նայելու ու տեսնենք՝ էս պայքարի ընթացքում ով ինչ մասնակցություն է ունեցել, ով ինչ ներդրում է ունեցել, ով ինչ դիրքորոշում է ունեցել, ով ինչ պահվածք է ցուցաբերել։ Ես ըմբռնումով եմ մոտենում բոլորի որոշումներին եւ դիրքորոշումներին, բայց Դաշնակցության պարագայում մենք էս պայքարի առաջամարտիկ ուժերից մեկն ենք, ու մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով մեր կռիվը տալու ենք մինչեւ վերջ ու երբեք ճանապարհից հետ չենք կանգնելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։





Губернаторы России
Москва

Собянин: Обрабатывающие предприятия Москвы увеличили производство почти на 18 процентов





Москва

Продвижение новых песен с высоким результатом


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: На Пасху городской транспорт будет работать дольше



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Аранжировка

Аранжировка. Аранжировка Песни. Современная Аранжировка. Аранжировка Произведения.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Тулячка заняла первое место в международных спортивных играх детей городов-героев

Росгвардейцы обеспечили безопасность во время футбольного матча в Москве

Жулин заявил, что ему нужен миллион рублей для комфортной жизни в Москве


WTA

Касаткина проиграла Путинцевой и не смогла выйти в 1/4 финала турнира WTA в Мадриде



Новости Крыма на Sevpoisk.ru


Симферополь

В Симферополе проведен рейд по бывшим мигрантам



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России