Ռուսական հրթիռները հարվածել են Խարկովի կենտրոնին. կան տուժածներ
![Ռուսական հրթիռները հարվածել են Խարկովի կենտրոնին. կան տուժածներ](https://gdb.rferl.org/006c0000-0aff-0242-9fb4-08db075e0e9a_w800_h450.jpg)
Ռուսական հրթիռները հարվածներ են հասցրել Խարկովի կենտրոնին, հարձակման է ենթարկվել քաղաքի Կիևի շրջանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կա չորս տուժած։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ հրթիռներից մեկն ընկել է բնակելի թաղամասի վրա։
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը ենթադրել է, որ Խարկովը հարձակման է ենթարկվել երկու С-300 հրթիռներով։ Նա հաստատել է, որ մեկ հրթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա։ Երկրորդ հարվածի արդյունքում ավերվել է տեղի համալսարանի շենքը։