Իսրայելի նախկին վարչապետը պատմել է, թե ինչպես է Պուտինը Սոչիում իրեն առանձնասենյակ հրավիրել ու օղի հյուրասիրել
Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը պատմել է, թե ինչպես Սոչիում հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինն իրեն կանչել է իր առանձնասենյակ և օղի հյուրասիրել։ Այս մասին նա պատմել է YouTube-ի իր ալիքում հրապարակած հարցազրույցի ժամանակ, գրում է lenta.ru-ն:
«Նա ասաց ինձ. «Ես երբեք որևէ մեկին չեմ հրավիրում իմ առանձնասենյակ, բայց քեզ ուզում եմ հրավիրել»», - վերհիշել է Բենեթը:
Վերջինիս պատմելով՝ Ռուսաստանի ղեկավարը նախկին վարչապետին հարցրել է, թե ինչ է խմելու: Պուտինի ձեռքին նկատելով օղու շիշ՝ Բենեթը «ստիպված է եղել դա խմել»։
Բենեթը նաև պարզաբանել է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից երկու ամիս առաջ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ զրույցը տևել է հինգ-վեց ժամ, որից հետո նրանք քայլել են լողափով։