Մեր բախտը չբերեց, արժանի էինք ոչ-ոքիի․ Անչելոտին՝ «Մալյորկա»-ի հետ խաղի մասին
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Մալյորկա»-ի դեմ հանդիպումը (0:1):
«Մենք սպասում էինք այսպիսի խաղ՝ շատ կոշտ, դժվար: Մեր բախտը չբերեց։ Խաղն անընդհատ դադարեցվում էր, խախտումները շատ էին։ Մենք ունեինք հնարավորություններ, բայց չօգտագործեցինք դրանք։ Մեզ համար դժվար էր գործել գծերի միջև, մենք փորձեցինք, բայց ապարդյուն: Մենք արժանի էինք ոչ-ոքիի։ Կրոսը վնասվածք ուներ վերջին խաղում, ինչպես և Մոդրիչը»,- ասել է Անչելոտին։