«Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու վարույթի շրջանակում տղամարդը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի մի շարք հանգամանքներ: