Դուբայի շեյխն ավելի քան 13 մլն դոլարի օգնություն է տրամադրել երկրաշարժից տուժած Սիրիային
Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդը կարգադրել է 13,6 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել սիրիացիներին, որոնք տուժել են երկուշաբթի տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից:
Մարդասիրական օգնությունը կօգնի նրանց, ովքեր տուժել են վերջին տասնամյակների ընթացքում երկրում տեղի ունեցած ամենաավերիչ երկրաշարժից, հայտնում է Al Arabiya-ն:
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 593-ի: