Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2023

Սպայի առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ զորամասի հրդեհի գործով․ պաշտպան․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոցի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, ով, ըստ պաշտոնական վարկածի, վառարանը փորձել է վառել ավտոբենզինով եւ ողբերգության պատճառ դարձել, դեռեւս բուժում է ստանում։ Նրա վիճակը թեեւ կայուն է, սակայն խոսել չի կարողանում: Մենք զրուցել ենք նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ողբերգական հրդեհի հետեւանքով մահացավ 16 ժամկետային զինծառայող: Վարչապետը կառավարության հունվարի 19-ի նիստի ժամանակ հայտարարեց, որ հրդեհը տեղի է ունեցել բենզինով վառարան վառելու արդյունքում, եւ տեղեկացրեց, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստորագրել է ԳՇ 14 կարգադրությունը՝ հետեւյալ վերնագրով․ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների եւ դրանց կանխարգելման մասին», եւ հստակ հրահանգավորել է՝ ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։ «7-րդ կետով նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։ Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, եւ այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը»։ Նիկոլ Փաշինյանի այս խոսքը, կարծես, ուղղորդում լիներ առանց այդ էլ ուղղորդված Արգիշտի Քյարամյանի ու Աննա Վարդապետյանի համար: 

Եղիշե Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նա որեւէ դիրքորոշում չի հայտնել, սակայն փաստաբանի հետ անձնական զրույցներ է ունեցել, ինչից Հովսեփ Սարգսյանը տպավորություն է ստացել, թե սպան շահագրգռված է խոսել, սակայն առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ:

 - Ձեր պաշտպանյալի առողջական վիճակն ինչպե՞ս է: 

- Առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ, թե չէ իր շահերից է բխում ցուցմունք տալը: 

- Այդ աստիճան վա՞տ է վիճակը: 

- Ծայրահեղ չէ, սակայն ամբողջ դեմքը, ձեռքերն այրված են` ամբողջությամբ վիրակապերի մեջ, խոսում է, սակայն վերքերն իրեն խանգարում են: Պետք է մի փոքր ապաքինվի, որ կարողանա առանց լարվածության ցուցմունք տալ: 

- Քննչականից մեզ ասացին, որ դատաբժշկական փորձաքննություն է տեղի ունեցել, սակայն արդյունքների մասով քննչականում տեղյակ չէին: Մենք տեղեկացել էինք, որ Եղիշե Հակոբյանի արյան մեջ թմրանյութի տարրեր են հայտնաբերվել, նա հրդեհի օրը եղել է ոչ սթափ վիճակում: 

- Ես տեղյակ չեմ: Փորձաքննության մասին առաջին անգամ եմ լսում: 

- Դատախազությունից հաստատել էին, որ փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է։ Մասնավոր զրույցներ ունենո՞ւմ եք Եղիշեի հետ: Դեպքի մասին ոչինչ չի՞ խոսում: 

- Շատ դժվարությամբ է խոսում, մաշկը ձգվում է: Ես նրա հետ կոնֆիդենցիալ զրույց ունեցել եմ, իրազեկված եմ, սակայն փաստաբանական գաղտնիք է, չեմ կարող խոսել այդ մասին: Չեմ կարող ասել, թե ցուցմունք տալիս ինչ դիրքորոշում կհայտնի: Նա բավականին ծանր հոգեբանական վիճակում է, ազդված է: Երբ ես զրույց ունեցա նրա հետ, հասկացա, որ դեպքի հանգամանքների բացահայտման հարցում վերջինս շահագրգռված է: Դա բխում է նրա շահերից: 

- Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ նա չի ընդունում իր մեղքը: Եթե շահագրգռված է հանգամանքների բացահայտմամբ, ապա իր մեղավորությունը չի ընդունում: 

- Ենթադրություններ եկեք չանենք: Շատ վաղ է մեղավորության մասին խոսել: Պետք է որոշակի քննչական գործողություններ կատարվեն՝ մեղքի մասին խոսելու համար: Ի՞նչ մեղք ընդունի՝ որ իր պատճառով 16 զինծառայո՞ղ է մահացել: Նախնական է մեղադրանքը: 

- Վարչապետը կառավարության հունվարի 19-ի նիստի ժամանակ խոսեց դեպքի հանգամանքներից՝ ըստ էության, ուղղորդելով առանց այդ էլ ուղղորդված Արգիշտի Քյարամյանին: 

- Ես չեմ կարող վարչապետին մեկնաբանել: Ինքը կարող է միայն մեկնաբանել: Այնքան փորձաքննություններ են նշանակված, որ դեռ շատ վաղ է այդ մասին խոսել: Երեկ Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել դատախազական հսկողություն իրականացնող դատախազից, ինչը պարզապես անթույլատրելի է: Վաղաժամ դատողություններ պետք չէ անել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

"Как в раю": Джиган и Самойлова исполнили мечту знаменитой "диско-бабушки" из Коми




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады


WTA

Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России