Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2023

Ադրբեջանի վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում. Արցախի ԱԳՆ-ն դիմում է միջազգային հանրությանը

0

Ադրբեջանը, Արցախը շրջափակելուց ի վեր, փետրվարի 6-ին արդեն 6-րդ անգամ փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։ Անցած 57 օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի գազամատակարարումը խափանել է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, 2023 թ․ հունվարի 17-ին՝ մեկ օրով, հունվարի 18-ին՝ մեկ օրով, հունվարի 21-ին՝ 4 օրով և հունվարի 28-ին՝ մեկ օրով՝ այդպիսով խաթարելով Արցախի բնակչության նորմալ կենսագործունեությունը և հոգեբանական ճնշում գործադրելով նրա վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ադրբեջանի գործողությունների պատճառով Հանրապետության 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տրանսպորտային խիստ շրջափակման և ձմեռային ցուրտ պայմաններում շարունակում են մեծ դժվարություններ կրել ջեռուցման և տաք ջրի ապահովման հարցում։ Իրավիճակն էլ ավելի է վատթարանում հունվարի 9-ին Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի պատճառով, իսկ ադրբեջանական կողմը համառորեն խոչընդոտում է վերականգնողական աշխատանքները։

Ադրբեջանի՝ նման գործողությունները հստակ կերպով հաստատում են, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից։ Իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը դիմում է Արցախի շրջափակմանը, խաթարում է կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը՝ այսպիսով ստեղծելով անտանելի կենսապայմաններ և խաղաղ բնակչությանը մատնելով անհավանական դժվարությունների։

Ադրբեջանի անմարդկային գործողությունները վկայում են, որ այս երկրի բարձրագույն ղեկավարությունն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և մարդկային բարոյականության նորմերից։ Անտեսելով բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Արցախի շրջափակման անհապաղ վերացման կոչերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու մասին որոշումը՝ պաշտոնական Բաքուն փաստացի ինքն իրեն հակադրում է քաղաքակիրթ հանրությանը։ Նման վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում, ինչը արձակել/ում է նրա ձեռքերը՝ ավելի խստացնելու իր հանցավոր քաղաքականությունն Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ։

Այս պայմաններում Արցախի ժողովրդի ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրությունն իր ջանքերն ուղղի ոչ միայն Արցախի շրջափակումը դադարեցնելուն, այլ նաև՝ ձեռնարկի հրատապ միջոցներ, որոնք կներառեն նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վաղ նախազգուշացման, գնահատման և արձագանքման մեխանիզմների կիրառում»,-նշված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Билли Айлиш

Подняли с Пола: юбилейный раритет Маккартни и блуждания Билли Айлиш




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

The original Counter-Strike mod is 25 years old, Valve calls it 'the greatest videogame ever made'



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России