«Իր հասունությունը երևի չի բավարարում, որ հասկանա իմ ասածները». Միքայել Աջապահյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
«Էմմա Պալյանը երեխա է, վերջերս է ծնվել, վերջերս է մեծացել և ինքն իրեն չպետք է թույլ տա իր թեմի առաջնորդի, որն իր հոր, եթե ոչ՝ պապի տարիքին է, ասածները քննադատել և մեկնաբանել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի այսօրվա ելույթին՝ ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: