«Հայաստանում կարող են լինել երկրաշարժեր, բայց թույլ»․ կանխատեսում՝ Գյումրիից
Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Տարածաշրջանային սեյսմիկ ակտիվություն» թեմայով քննարկման ժամանակ Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության սեյսմոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ Հեղինե Սարգսյանը, անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, ասաց․ «Հայաստանում սեյսմիկ ակտիվությունն, այսօրվա տվյալներով, հավասար է նորմային։ Երեկ հետազոտել ենք նրանց գումարային էներգիան, համապատասխանում է նորմալ վիճակին, այնպես որ հիմա Հայաստանի համար …