Գերագույն հարցը արցախահայության նորմալ կենսագործունեության ապահովումն է իր բնօրրանում. թույլ տալ, որ Արցախը հայազրկվի, նշանակում է՝ բացել ՀՀ պետականության ոչնչացման դուռը. Հայկ Դեմոյան. «Փաստ»
Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը հազարավոր զոհերի պատճառ է դարձել, մեր հասարակությանը, կարծես, ընկալումների տեսանկյունից երկու մասի է բաժանել: Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը շեշտում է՝ քաղաքականն ու պարզ մարդկայինը պետք է տարանջատել: «Ես վերապրել եմ 1988-ը, և յուրաքանչյուր նման ողբերգություն ինձ համար սարսափ է: Կա մարդկային կյանքի արժեք: …