Թուրքիայում կարող են հետաձգել ընտրությունները
Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են մայիսի 14-ից հետաձգել մինչև հունիսի 18-ը՝ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի պատճառով, ուրբաթ օրը հաղորդել Է Duvar թերթը՝ վկայակոչելով թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեների հայտարարությունը։