Հրապարակում «Համմեր»-ի վարորդը չի ենթարկվում պարեկներին, երթևեկում է Կառավարության շենքի դռների մոտ. մի քանի պարեկային մեքենա չեն կարողանում զսպել կարգազանց վարորդին (տեսանյութ)
Սոցիալական ցանցերում օգտատերերը տեսանյութեր են հրապարակում այն մասին, որ մոտ մեկ ժամ Երևանի պարեկային ծառայության աշխատակիցները հետապնդում են և չեն կարողանում կանգնեցնել կարգազանց վարորդին։
Տեսանյութում երևում է, որ Համմեր մեքենայի վարորդը երթևեկում է երթուղուց դուրս, շրջում է Կառավարության շենքի մուտքի դռների մոտ, որը երթևեկելի գոտի չէ, չի ենթարկվում պարեկների օրինական պահանջներին, կանոնների խախտմամբ դուրս է գալիս Ֆինանսների նախարարության մուտքի մոտ և երթևեկում դեպի Մելիք-Ադամյան փողոց, որտեղ ևս շարունակում է չենթարկվել պարեկներին, դեպքի վայրում նաև կրակոցնոր են հնչել։