Բրյուսելի միջազգային անիմացիոն կինոփառատոնին տեղի կունենա Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի պրեմիերան
Բրյուսելի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում փետրվարի 19-ին տեղի կունենա Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի պրեմիերան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: