Օրգանիզմի «հորմոնալ պատասխանը» սիրո դրսևորումներին․ օքսիտոցին
Օքսիտոցինը հորմոն է, նեյրոպեպտիդ, որը կարևոր դեր ունի ծննդաբերության և կրծքով կերակրման ժամանակ։ Այս հորմոնը նաև կապված է հարաբերությունների ձևավորման, վստահության, կարեկցանքի, սեռական ակտիվության հետ։ Այն երբեմն «սիրո հորմոն» են անվանում, քանի որ օրգանիզմում օքսիտոցինի մակարդակը բարձրանում է գրկախառնությունների, սեռական հարաբերությունների ժամանակ։ Այս հորմոնը նաև կիրառվում է որոշակի խնդիրների բուժման դեպքում, որոնք կապված են դեպրեսիայի, …