Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2023

Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունը համացանցով ու հատկապես տելեգրամյան ալիքներով մեծ թափ է հավաքում

0
Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունը համացանցով ու հատկապես տելեգրամյան ալիքներով մեծ թափ է հավաքում

Երևանում՝ մարդաշատ վայրերում, կամարանցումներում և շենքերի վրա կարելի է տեսնել տարբեր թելեգրամյան ալիքների հղումներ, որոնք թմրանյութերի ապօրինի վաճառքով են զբաղվում։ Բավական էր մեկ գրառում համացանցում, երբ մեզ դիմեցին թմրանյութից կախվածություն ունեցող ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիներ, կամ նրանց հարազատները։

Ներկայանալ չցանկացող մի երիտասարդ կին պատմեց՝ իր եղբայրը, որ հիմա արդեն հոգեբուժարաններից մեկում է, հենց տելեգրամյան ալիքով է գնել թմրանյութը. - «Բնականաբար, մենք զգացինք, որ իր մոտ տարօրինակություններ են սկսվում, որովհետև ինքը միանգամից ա փոխվել, միանգամից դարձավ հոգեկան հիվանդ: Փաստորեն, Տելեգրամ ալիքով մարդիկ կարողանում են էդ ամեն ինչը ձեռք բերեն: Ես իրա հեռախոսի մեջ եմ նկարները տեսել: Տեղ ա, որտեղ սլաքը դրված ա, մարդիկ գումարը ինչ-որ հաշվեհամարի փոխանցվում են, գնում են այդտեղից վերցնում են»:

Շենքի պատին գովազդվող ալիքներից մեկը ցույց տվեցինք այսպիսի գործերով զբաղվող դատախազ Գևորգ Սարգսյանին, ասաց՝ բացահայտել են, որ էջը կառավարողները Հայաստանում չեն. - «Սակայն նշված տելեգրամյան ալիքի համար աշխատած, թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծած, դրանք Հայաստանի Հանրապետությունում տեղադրած և տեղադրման գործընթացը կազմակերպած.... օրինակ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման վերաբերյալ մի քանի դեպքեր բացահայտվել են: Դրանցից մեկը գտնվում է դատարանում, երկու անձ դրանով հանդիսանում են արդեն ամբաստանյալներ և դատական քննությունը շարունակվում է»:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը համացանով ու հատկապես տելեգրամյան ալիքներով մեծ թափ է հավաքում նաև Հայաստանում։ Մտահոգիչ են հատկապես պաշտոնական թվերը՝ 2022 թվականին, օրինակ, ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը 2021-ի համեմատ աճել են շուրջ 76 տոկոսով։

Դատախազ Գևորգ Սարգսյանը չի ընդունում, որ սա իրավապահների թերի աշխատանքի հետևանք է, հակառակը՝ թվերն ըստ նրա՝ աճել են նաև իրենց բացահայտումների շնորհիվ։ Ասաց՝ միայն վերջին 3 տարիներին համացանցով թմրանյութերի ապօրինի վաճառքի առնվազն 4 խոշոր խումբ են հայտնաբերել, 2 տասնյակից ավելի մարդ մեղադրյալի կարգավիճակ ունի, շրջանառվող գումարն էլ հասնում է մի քանի միլիոն դոլարի:

«Օրինակ՝ մենք մեր օտարերկրյա իրավապահ մարմինների, գործընկերների հետ քննարկումների ընթացքում նույնիսկ նրանք զարմանում են այն հստակ ճիշտ ուղղությունների և ճիշտ կիրառված մեթոդիկայի վրա, որոնք կիրառվել են հայ իրավապահ մարմինների կողմից: Նրանց մոտ նույնպես շատ ավելի մեծ հնարավորություններ ունեցող երկրների իրավապահ մարմինների մոտ նույնպես առկա են բոլոր այն բարդությունները, որոնք առկա են հայ իրավապահ մարմինների մոտ», - նշեց դատախազը:

Մեր անանուն զրուցակիցն ասաց՝ փորձում է դուրս գալ տասը տարվա կախվածությունից, կյանքը դժոխքի է վերածվել։ Անհանգստացած է հատկապես երիտասարդների համար, որոնք համացանցով կարողանում են ձեռք բերել թմրանյութեր ու հայտնվել այդ չարիքի ճիրաններում։ Սեփական փորձից է ասում՝ ապրեք, մի սպանեք ձեզ:

«Ցավ եմ ապրում ջահելների համար, հետ կանգնեք էս ամեն ինչից, էս դաժան ա, թշնամուս չեմ ցանկանա սենց ցավեր: Մարմնիդ մեջ՝ մի վայրկյանի մեջ բութ մատից մինչև գլխիդ մազի ծերը այ տենց արագությամբ հելնում իջնում ա, դու չես կարում էդ ցավը բռնես, որ հասկանաս՝ որ տեղդ ա ցավում, լյարդդ ա ցավում, սիրտդ ա ցավում, թե որ տեղդ ա ցավում, չես կարողանում հասկանաս», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Պաշտոնական թվերի աճն առավել շոշափելի է հատկապես կախվածությունների բուժման կենտրոնում։ 2021-ին այս կենտրոն է դիմել 76 կին, մեկ տարի անց նրանց թիվն աճել է 40-ով։ Թեև 2021-2022-ին ընդամենը 2-ով է աճել անչափահասների թիվը, այդուհանդերձ կենտրոնի բուժական գծով փոխտնօրենի խոսքով՝ սա շատ անհանգստացնող ցուցանիշ է:

«Հիվանդությունը երիտասարդանում է, դա հիվանդների շրջանում կանանց թվի աճն է և, ցավոք սրտի, դեռահասների թվի աճը: Ես չէի ասի, որ դրանք կատաստրոֆիկ թվեր են, մեծ թվեր են, բայց ամեն դեպքում աճը կա», - նշեց փոխտնօրենը:

Հայաստանում հիմնականում սինթետիկ ծագման ժամանակակից թմրանյութերն են տարածված, որոնք մասնագետների խոսքով՝ հոգեբանական կախվածություն են առաջացնում։ Ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձով նարկոգոլ Գայանե Վարդազարյանը պնդում է, եթե թմրանյութից ֆիզիկական կախվածության ունեցող մարդուն հնարավոր է դեղերի օգնությամբ դուրս բերել այդ վիճակից, ապա հոգեբանական կախվածությունից բուժելը շատ դժվար է:

«Տրամադրության բարձրացում, հոգեշարժական ակտիվություն, չեն գնում գիշերները, չեն ուտում, առաջանում են հոգեկան խանգարման ախտանշաններ, զառացական մտքեր են առաջանում, հիվանդը, ընդհանրապես գործածող, նույնիսկ էպիզոտիկ գործածման դեպքում կարող է տանել փսիխոտիկ խանգարում՝ անկանխատեսելի հետևանքներով: Եթե ինչ-որ մարդիկ մտածում են, որ կարող են մեկ անգամ օգտագործել և վերահսկել իրենց վարքը, երբեք ոչ ոք չի կարող ասել՝ ինչ ազդեցություն կունենա տվյալ թմրամիջոցը տվյալ մարդու հոգեկան աշխարհի վրա», - ներկայացրեց Վարդազարյանը:

20 հազար հետևորդ ունեցող տելեգրամյան ալիքներից մեկը, որտեղ առնվազն 50 խանութ էր գործում, վերջերս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Համացանցով թմրանյութերի ապօրինի վաճառքն ըստ դատախազի խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար։ Արագ աճող թվային աշխարհում ամեն բացահայտվող դեպքից հետո, ասում է, վաճառողները նոր մեթոդների են անցնում, իրենք էլ նրանց հետևից փորձում են հասցնել։

Մինչ այդ թմրանյութերից կախվածություն ունեցող քաղաքացիները կամ նրանց հարազատները տարակուսած են՝ եթե իրավապահներն այդքան լավ են աշխատում, ապա ինչպե՞ս են այդ թմրանյութերը Հայաստան մտնում ու անարգել տարածվում։





Губернаторы России
Москва

Сергей Собянин открыл новый футбольный манеж в районе Ново-Переделкино





Москва

S&P повысило прогноз по рейтингу «дочек» Freedom Holding Corp. до позитивного


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин открыл новый футбольный манеж в районе Ново-Переделкино



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Рэпер ST

Рэпер ST пожелал выпускникам на «Алых парусах» действовать смелее




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Чемпионат Центрального округа Росгвардии по легкоатлетическому кроссу завершился в Подмосковье

Евразийский международный университет объявляет конкурс среди актеров, моделей, спортсменов на статус Амбассадоров университета https://evrazuniversitet.com/

"Спартак" объявил об окончании контракта с Промесом, которому в Нидерландах грозит тюремный срок


Уимблдон

Российская теннисистка Александрова снялась с "Уимблдона" из-за болезни



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Пот ручьём: когда стоит обращать внимание на повышенную потливость, рассказал доктор Кутушов



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России