Մենք մենամարտում ենք ձեռքերով, բայց հաղթում ենք ուղեղով. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյան
Կանանց բռնցքամարտը տարեցտարի նոր մակարդակի է բարձրանում Հայաստանում: Տարիներ առաջ կանանց բռնցքամարտում առաջիններից մեկն, ով սկսեց լուրջ արդյունքներ գրանցել միջազգային հարթակներում Անուշ Գրիգորյանն էր: Պատանիների աշխարհի առաջնության ոսկե մեդալը, Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթողի կոչումը Անուշ Գրիգորյանին դասեցին բռնցքամարտի մեծ հեռանկար ունեցող մարզիկների շարքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անուշը պատմել է իր անցած ճանապարհի, ապագայի պլանների մասին: […]