Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2023

Արևմուտքն առաջնային է համարում Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հզորացումը

0
Արևմուտքն առաջնային է համարում Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հզորացումը

Ռուսաստանը կրկին հրթիռակոծել է ուկրաինական բնակավայրերը, այս անգամ Պոկրովսկը, որտեղ հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել։

Զուգահեռ, ռուսները շարունակում են նաև հարձակումները Բախմուտի ուղղությամբ` օր-օրի մեծացնելով ճնշումները: Ուկրաինական բանակը, սակայն, ամեն գնով պայքարում է քաղաքի վերահսկողությունը չկորցնելու համար:

Կատաղի այս մարտերի ֆոնին Բրյուսելում երկրորդ օրն է Ուկրաինայի 54 միջազգային գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները քննարկում են, թե ինչ զենք ու զինամթերք տրամադրել և ինչպես օգնել Կիևին ռուսական հարձակմանը դիմակայելու համար: Արդեն հնչած հայտարարությունների համաձայն, առաջնային է համարվում հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը։ Իսկ կործանիչների մատակարարման վերաբերյալ որոշումներ դեռ չեն ընդունվել։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, այդուհանդերձ, հայտարարել է, որ կործանիչների մատակարարումը հաջորդ տրամաբանական քայլն է լինելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումից հետո։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվել։ Նախագահ Զելենսկին երեկ երեկոյան հայտարարել է, որ Բրյուսելում քննարկվող հարցերի մի մասը հրապարակման ենթակա չէ։ Ամեն դեպքում, Ուկրաինայի նախագահը երեկ գիշերը շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին օգնությունը չթուլացնելու համար՝ միաժամանակ նրանց հորդորելով գործել առավելագույնս արագ։

«Ուկրաինան և նրա գործընկերներն միասին ամեն ինչ անում են, որպեսզի ահաբեկչական պետությունը պարտվի։ Եվ դա հնարավորինս շուտ պետք է իրականացնել։ Մենք այժմ տեսնում ենք, որ Կրեմլը շտապում է։ Որովհետև նրանք գիտեն, որ աշխարհն ավելի ուժեղ է, բայց այդ ուժը կուտակելու համար ժամանակ է պետք։ Ուստի արագությունը շատ կարևոր է։ Արագություն ամեն ինչում. Որոշումների կայացման մեջ, որոշումների կատարման գործում։ Արագությունը փրկում է կյանքեր, արագությունը վերադարձնում է անվտանգությունը: Եվ ես շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր գիտակցում են, որ արագությունը կարևոր է», - ասել է Զելենսկին։

Կրեմլի խոսնակը Կիևին ռուսներին պատերազմում հաղթելու համար հնարավորինս օգնելու պատրաստակամության մասին արևմտյան առաջնորդների հայտարարություններին ավանդական ոճով է արձաքանքում՝ դա Ուկրաինային չի օգնի. - «ՆԱՏՕ-ն մեզ համար թշնամական կառույց է, որն օրեցօր ընդգծում է իր ավելի խորը ներգրավվածությունը Ուկրաինայի հետ հակամարտությունում։ Իսկ կարո՞ղ է այդ ներգրավվածությունը ինչ-որ բան փոխել։ Ո'չ, չի կարող»։

Կրեմլը ոչ միայն մտադիր չէ կանգ առնել, այլև պատրաստվում է Պուտինի ուղղերձով և նրա մասնակցությամբ համերգ-հանրահավաքով նշել Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի տարելիցը։ Փետրվարի 21-ին կհրապարակվի Դաշնային ժողովին ուղղված Ռուսաստանի նախագահի ուղերձը։ Հաջորդ օրը՝ փետրվարի 22-ին, Կրեմլը նախատեսում է մեծ հանրահավաք-համերգ անցկացնել Լուժնիկիում։ Ենթադրվում է, որ դրան կմասնակցի Վլադիմիր Պուտինը։ Նույն օրը, այդ միջոցառումից առաջ, Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատները նիստեր կգումարեն։ Ընդ որում, Դաշնային խորհուրդը չնախատեսված նիստ կանցկացնի։ Ռուս փորձագետները չեն բացառում, որ Պուտինը Ուկրաինայում պատերազմի տարելիցի նախօրեին հանդես գա հատուկ հայտարարությամբ։

Արևմուտքն ու Կիևը արդեն մի քանի ամիս է ահազանգում են՝ Մոկսվան չի նահանջելու, հակառակը՝ պատրաստվում է նոր լայնածաված հարձակման։ Ռուսաստանը ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները տեղափոխում է Ուկրաինայի սահմաններին ավելի մոտ, ինչը կարող է վկայել պատերազմի նոր փուլի մասին, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական տվյալներին ծանոթ երկու արևմտյան պաշտոնյաների։

Հրապարակման զրուցակիցներից մեկի խոսքով, Ռուսաստանի ցամաքային ուժերը սպառվել են, ուստի Կրեմլը, որպես նոր հարձակման ռազմավարություն, հույսը կարող է դնել մնացած ինքնաթիռների վրա։ ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռուսաստանը պատրաստվում է օդային արշավ սկսել՝ օգտագործելով իր ռազմական ավիացիայի մոտ 80 տոոկսը, և կփորձի ոչնչացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։

Financial Times-ի աղբյուրները նաև նշում են, որ հենց այդ պատճառով արևմտյան դաշնակիցները վերջին հանդիպմանը առաջնահերթություն է տվել ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցին՝ երկրորդ պլան մղելով Ուկրաինային կործանիչներ մատակարարելու հարցը։

Ու մինչ ռուսական կողմը պատրաստվում է պատերազմի նոր շրջանին՝ միաժամանակ հարձակվելով մի քանի ուղղությամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարն ասում է, թե մի քանի ամիս կպահանջվի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների լիարժեք ապաօկուպացման նախապատրաստման համար՝ բացատրելով, թե այդ մի քանի ամսվա մեջ ուկրաինացի զինվորները պետք է լիովին սովորեն պատերազմել արևմտյան նոր զենքով՝ այդ թվում գերժամանակակից տանկերով։





Губернаторы России
Москва

Собянин: Работы в пяти корпусах нового кластера Бауманки практически завершены





Москва

Собянин: Уникальные сервисы в центре "Профессии будущего" упрощают поиск работы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В центре «Профессии будущего» обучают 75 востребованным специальностям



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Антонина Арталевская

Живая лекция Марка Бартона в Москве




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Более двух тысяч спортсменов поучаствовало в параде на ВДНХ в Москве

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве

«Милан» сыграл вничью с «Салернитаной» в Серии А


Ролан Гаррос

Фалей уступила в квалификации открытого чемпионата Франции по теннису



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России