Հայաստանի կողմից մարդասիրական ժեստերն արդարացված են, բայց դրանք չեն չեղարկի թուրքական «պնդաճակատությունն» ու էքսպանսիան. Մարկեդոնով
Sputnik. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փորձերը մի քանի տարբերակիչ առանձնահատկություններ ունեն նախորդ գործընթացների համեմատ, սակայն դրանք չեն չեղարկում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հիմնարար մոտեցումները: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Telegram-ի իր ալիքում՝ մեկնաբանելով Անկարայում երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի բանակցությունները։ Ինչպես գրում է փորձագետը՝ թե՛ հանդիպման նախօրեին, թե՛ դրանից անմիջապես …