Անցել է 2 տարի, և հեղափոխությունը ոչ միայն չի բերել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում, այլև այն շրջափակված է. «Ժողովուրդ»
2020 թվականի մայիսի 22-ին՝ պատերազմից 4 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Շուշիում հայտարարում էր. «Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»։ Արդեն անցել է երկու տարի, եւ հեղափոխությունը ոչ միայն չի բերել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում, այլ, սխալված չենք լինի, եթե ասենք, Արցախը մոռացության է մատնվել իշխանությունների կողմից եւ շրջափակված …