Գիրք կարդալը լավագույն սովորությունն է, որ մենք կարող ենք և պետք է զարգացնենք մեր հասարակության մեջ․ Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օր է՝ ամենագեղեցիկ և ամենախորհրդանշական տոներից մեկը, ու պատահական չէ, որ այն նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Ես պարտական եմ գրքերին, որովհետև դրանց շնորհիվ են ձևավորվել իմ աշխարհայացքը, իմ ինքնաճանաչողությունն ու ինքնուրույնությունը։ Գրքերի հանդեպ մեծ սիրո համար ես հայրիկիս եմ պարտական, …