Անսասան է արցախցու՝ իր պատմական հայրենիքում ապրելու կամքը. ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյա հոբելյանի առիթով: Շարժումը, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից: Մեր հիշողությունների ժապավենը […]