«Իշխանության գալու օրվանից առ այսօր ինչ փաստաթուղթ ստորագրել են, դրանք վտանգել են մեր պետականությունը». Դավիթ Գալստյան
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը պաշտոնական Բաքվի և մասնավորապես Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած հայտարարությունների մասին նախ ասաց, թե բազմիցս են կարծիք հայտնել ու շեշտել, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն այլևս չեն ներկայացնում հայկական շահը և իրենց աթոռները պահելու համար կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։