Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 6 հրթիռ է արձակվել
Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է վեց հրթիռ, որոնցից հինգը որսացել են ՀՕՊ համակարգերը:
Նշվում է, որ հրթիռներից մեկն ընկել է բաց տարածքում։
«Վեց հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը որսացել է հինգ հրթիռ։ Մեկ հրթիռ ընկել է բաց տարածքում»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ երկրի որոշ քաղաքներում հնչում են օդային տագնապի ազդանշաններ։ Հաղորդվել է, որ Սդերոտ, Աշկելոն քաղաքներում, ինչպես նաև Գազայի հատվածին հարող տարածքում պայթյունի ձայներ են հնչել։
Փետրվարի 11-ին Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել էր Գազայի հատվածից արձակված հրթիռը։ ։