Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2023

Մյունխենից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանն ուզում է ազատվել եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորություններից․ ԱՀ նախագահի խորհրդական․ «Առավոտ»

0

«Առավոտ» թերթը գրում է․ «Առավոտ»-ի զրուցակիցն է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը:

-Մյունխենի անվտանգության համաժողովի քննարկումներում, երեք ձեւաչափերում էլ Արցախի թեման առկա էր. մասնավորապես, Փաշինյան-Բլինքեն-Ալիեւ եռակողմ հանդիպման ընթացքում, որը կազմակերպվեց ԱՄՆ պետքարտուղարի կողմից, Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ եւ Մյունխեն-հետպանելային՝ Ադրբեջանի նախագահի կողմից ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ի՞նչ ընդհանուր տպավորություններ ունեք Մյունխենի համաժողովում՝ արցախյան թեմայի քննարկումներից: 

-Այս քննարկումներից հետո արված գլխավոր եզրակացությունն այն է, որ եթե նախկինում Ադրբեջանը ձգտում էր ազատվել 1994 թ. հրադադարի մասին համաձայնագրից, այժմ Ադրբեջանի գլխավոր խնդիրն է՝ ազատվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորություններից: Մյունխենի քննարկումներում ակնհայտ էր, որ Ադրբեջանը տեսական հիմքեր է նախապատրաստում հետագա նոր գործնական քայլերի համար, հետեւաբար խնդիր է դրանք կանխարգելելը: Որպես այդպիսին պետք է դիտարկել Իլհամ Ալիեւի կողմից «պաշտոնապես առաջ քաշված առաջարկը հսկիչ անցակետերի» Լաչինի միջանքում եւ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում» տեղադրելու հարցը: Ընդհանուր առմամբ, Մյունխենում տեղի ունեցած քննարկումը հոկտեմբերին Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ քննարկումից հետո կայացած առաջին հանդիպումն էր: Ադրբեջանը, ձեւավորված պրակտիկայի համաձայն, յուրաքանչյուր նման քննարկումից կամ հանդիպումից հետո նոր ապօրինի պահանջներ է ավելացնում իր առավելապաշտական փաթեթին:

 – Լաչինի միջանցքը 73 օր է՝ փակ է, բայց Ալիեւը Մյունխենում կրկին պնդեց, որ բաց է, ցավոք, իր ստին նաեւ պատասխան չստանալով: 

– Կարեւոր է հատկապես այն, որ Փաշինյան-Բլինքեն-Ալիեւ եռակողմ հանդիպմանը հաջորդած ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ նշվել էր, որ քննարկման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է՝ «Լաչինի միջանցքով ազատ ու բաց կոմերցիոն եւ մասնավոր տարանցման անհրաժեշտությունը»: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը եւ ամբողջ ադրբեջանական քարոզչությունն ի լուր աշխարհի ապատեղեկատվություն է տարածում՝ իբրեւ թե միջանցքը բաց է: Պանելային քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարեց Լաչինի միջանցքի բաց լինելու մասին: Սա ակնհայտ ծաղր է առաջին հերթին երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության 120 000 բնակչության նկատմամբ, ապա նաեւ այն միջազգային դերակատարների նկատմամբ, որոնք պարբերաբար դիմում են Ադրբեջանին՝ շրջափակումը վերացնելու կոչերով, պահանջներով, հայտարարություններով եւ բանաձեւերով: 

-Ադրբեջանական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Խաղաղության պայմանագրի փաստաթղթից Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է հանվի, եւ դրա փոխարեն Ադրբեջան-Արցախ երկկողմ երկխոսության ձեւաչափը պետք է ներդրվի: Այս մասով ի՞նչ դիտարկումներ ունեք: 

-Խաղաղության պայմանագրի քննարկումներն ըստ բաց աղբյուրների, շարունակվում են, թե ինչպիսի բովանդակություն կունենան դրանք՝ առայժմ պարզ չէ: Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հետ բանակցային կարգավորման կարող է գնալ միայն միջազգային միջնորդական մեխանիզմների հաստատված ձեւաչափով: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի սառեցմանը՝ այն շարունակում է մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ հաստատված բանակցային ձեւաչափը: Առանց միջազգային միջնորդական մեխանիզմների, բացառապես երկկողմ ֆորմատից բխող վտանգները պետք է գնահատվեն նաեւ միջազգային դերակատարների կողմից, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող պետությունների եւ ուժային կենտրոնների կողմից: Արցախի շրջափակման փաստը լրացուցիչ դեպք է միջազգային պատասխանատվության մակարդակը բարձրացնելու համար: Հակառակ դեպքում, պարզ է, որ Ադրբեջանը շարունակելու է իջեցնել նշաձողը, Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ բանակցելու փոխարեն առաջ տանելով «Ղարաբաղի էթնիկ համայնքի ներկայացուցիչների հետ երկխոսելու» անորոշ ձեւաչափը: 

Քանի որ Ադրբեջանն արդեն իսկ Արցախի հետ 2020 թ. պատերազմից հետո ունեցած տնտեսական բնույթի պայմանավորվածությունները ներկայացնում է որպես ինտեգրման որոշակի մակարդակ, ապա պարզ է, որ Ադրբեջանը բոլոր հնարավորությունները ներդնելու է խնդիրը տանելու Լեռնային Ղարաբաղի՝ որպես, այսպես կոչված, «էթնիկ համայնքի» ձեւաչափ: Հետեւաբար, խնդիրը մղել այս ուղղությամբ՝ կնշանակի Արցախը ենթարկել էթնիկ զտման, եւ այդկերպ վերջնակա- նապես փակել Արցախի թեման: 

-Մյունխենում շարունակվեց Արցախի ներքին գործերին միջամտելու Ադրբեջանի ապօրինի հռետորաբանությունը, մասնավորաբար, կրկին հրապարակային պահանջ հնչեց Ռուբեն Վարդանյանի՝ Արցախից հեռանալու մասին: 

-Ադրբեջանը շարունակում է ապօրինի քաղաքական հավակնությունները Արցախի նկատմամբ: Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտելու փորձերին, մասնավորապես, Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու եւ պաշտոնավարման հետ կապված թեմային Արցախի Հանրապետության նախագահի խոսնակն արդեն արձագանքել է: Միեւնույն պահին, սակայն, Ալիեւին չի հաջողվում խուսափել այն իրողությունից, թե ինչպես է պատահում, որ իրենց իսկ խոսքերով գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետական պաշտոններ են զբաղեցնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Губернаторы России
Москва

Мэр: Порядка 20 новых ЖК передали под заселение по программе реновации с начала года





Москва

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Производство одежды в Москве за последние пять лет выросло в 62 раза



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Михаил Кутушов

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Only Bet – бесплатные прогнозы на спорт

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть


Ролан Гаррос

"Ролан Гаррос" стартовал в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Диетолог Соломатина предупредила о вреде некоторых супов



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России