«Կապիտալը մնում է հանքատիրոջը», «չունենամ սենց կառավարություն» Լենա Նազարյանի ակտիվիստ անցյալը. «Ժողովուրդ»
Նույն Լենա Նազարյանը, որ դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր հանքի շահագործման դեմ, բնապահպանական ակցիաների էր մասնակցում, ճանապարհներ էր փակում, խոսում էր հանքի շահագործման վտանգավոր ռիսկերի մասին, հիմա տարօրինակ կերպով լռում է: