Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդի նախաձեռնութեամբ կազմակերպւել է ժողովրդական համահաւաք՝ ի զօրակցութիւն Արցախին
Ինչպէս բոլորս տեղեակ ենք, դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն ու Հայաստանը իրար կապող միակ ճանապարհը, կեանքի ճանապարհը` Բերձորի միջանցքը: Որպէս բնապահպաններ ներկայացող, բայց իրականում Ադրբեջանի հանրապետութեան իշխանութիւնների կողմից հաւաքագրւած եւ գործուղղւած մի խումբ ադրբեջանցիներ, որոնց թւում այդ երկրի յատուկ ծառայութիւնների եւ բանակի սպաներ, աւելի քան երկու ամիս, շրջափակել են 120000 մեր հայրենակից արցախցիներին՝ իրենց հայրենիքում: …