Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2023

Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից

0
Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից։ Հրամանգիրը Հարությունյանն այսօր հրապարակել է Արցախի կառավարության նիստի ժամանակ։

Նախագահականի հաղորդագրությունում պաշտոնանկության պատճառների մասին չի նշվում։ Հարությունյանը միայն ասել է՝ «մեր բոլորիս և պետության, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»:

Թե ինչո՞վ էր Ռուբեն Վարդանյանը սպառում Արցախի դիմադրողականությունը, Արայիկ Հարությունյանը չի մանրամասնել, մինչդեռ Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն «Ազատության» հետ զրույցում հակադարձեց՝ Վարդանյանը պետնախարարի պաշտոնում ամեն ինչ անում էր ճգնաժամի պայմաններում Արցախի դիմադրողականությունը ուժեղացնելու համար՝ թե՛ ներքին և՛ թե արատաքին ուղղություններով։

Նախ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ 2.5 ամիս ձգվող ճգնաժամի պայմաններում, հաջողվեց հաղթահարել ռիսկերը, ծայրահեղ խնդիրներ չառաջացան և կառավարության կողմից ներդրված համակարգի շնորհիվ հաջողվեց լուծել պարենի հետ կապված խնդիրները։

«Ինչ վերաբերում է արտաքին մարտահրավերներին, բոլոր հնարավոր ռեսուրսներով Ռուբեն Վարդանյանը ոչ միայն բարձրացրեց Արցախի ճգնաժամի հարցը, այլ նաև Արցախի սուբյեկտայնությունը նորից վերադարձավ միջազգային հարթակներ։ Բոլոր հեղինակավոր ոչ միայն միջազգային մեդիաներն, այլ նաև միջազգային բազմաթիվ կառույցներ, գրեթե բոլոր առաջատար պետություններն արձագանքում էին այս ճգնաժամին, ինչը երևացող և մեծ մասը նաև չերևացող աշխատանքի արդյունք էր։ Արդյունքում մենք նաև ունեցանք բազմաթիվ իրավական արձագանքներ և կարգավորումներ, նաև երեկվա Հաագայի դատարանի վճիռը, որը հստակ հերթական անգամ այլ վճիռների կողքին արձանագրեց ճանապարհի անհապաղ բացման անհրաժեշտությունը։ Այսինքն՝ եթե այս ամենն ամփոփենք, այն աշխատանքները, որ տարվում էին Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, ակնհայտ է, որ բարձրացնում էին Արցախի դիմադրողականությունը», - ասաց Առաքելյանը։

Հարությունյանն իր այսօրվա ելույթում հիշեցրել է, որ չորս ամիս առաջ ինքն է Վարդանյանին նշանակել պետնախարարի պաշտոնում՝ ընդգծելով՝ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով:

Արցախի նախագահը բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման, թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ», - հայտարարել է Արցախի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով Վարդանյանին առավելագույն չափով պատասխանատվությունն իր հետ փորձել կիսելու և «ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ այն ինձ վրա բարդել փորձել համար»:

Անդրադառնալով քննադատություններին, թե սա Ադրբեջանի թելադրանքի կատարում է՝ Հարությունյանը նշել է․ - «Որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես: Ասեմ նաև, որ ես իմ քայլերն ու որոշումները, բացի Արցախի ժողովրդից ու պետական մարմիններից, որևէ մեկի հետ չեմ քննարկում և չեմ համաձայնեցնում»:

Ընդդիմության վերոնշյալ քննադատություններին արձագանքել է նաև Վարդանյանի խորհրդականը՝ նշելով․ - «Կուզենամ հավատալ, որ այս որոշումը և Ալիևի հայտարարություններն ընդամենը պատահական համընկնում են։ Հասկանանք, թե ինչու է հենց Ալիևը պահանջում Ռուբեն Վարդանյանի հեռացումը բոլոր միջազգային հարթակներով։ Սա հենց Ձեր նախորդ հարցի պատասխանն է, որ նաև Ադրբեջանի իշխանություններն էին տեսնում, որ Ռուբեն Վարդանյանի գործողություններն իրենց ծրագրերից շեղում է։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ այո՛, Ռուբեն Վարդանյանը խանգարում է Ադրբեջանի իշխանությունների Արցախին ուղղված ծրեգրերին»։

Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Վարդանյանը չի հեռանալու Արցախից և առաջիկայում համապարփակ կներկայացնի իր ծրագրերը։

Այսօր Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:

Անցած շաբաթ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ պատրաստ է խոսել Ղարաբաղի հայ բնակչության հետ, եթե Ռուբեն Վարդանյանը հեռանա «իրենց հողից»։ Հայաստանի Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ «Ազատության» հետ զրույցում չէր թաքցրել, որ կողմ են Վարդանյանի հեռանալուն։

«Հիմա ասենք Ալիևը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրանց, լավ ա, թե՞ Ռուբեն Վարդանյանին ասենք՝ «Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես»: Իհարկե, եթե ամբողջ խնդիրը կապված է Ռուբենի այնտեղ չլինելուն, իհարկե, Ղարաբաղի իշխանությունները պետք է Ռուբենին ասեն՝ «դու արի էս պաշտոնից դուրս արի», - ասել էր պատգամավորը:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о масштабной программе празднования Дня молодежи в Москве





Москва

Как выбрать лучший строительный субподряд


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Началось строительство здания картинной галереи Василия Нестеренко



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тимати

4-летний сын Тимати научился ездить на мотоцикле. Смотри видео




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Детская зона «ЯРКО» – на Летней Спартакиаде «Газпром-Медиа Холдинга»

Новичок ярославского «Локомотива» сыграет в гала-матче в Москве

Hisense запустила рекламную кампанию «Ставшие легендой»


Арина Соболенко

«Недальновидное решение». На «Беларусь 1» раскритиковали отказ Арины Соболенко от Олимпиады



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Преимущества карты строек жилых и промышленных объектов в России



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России