«Երևանի կանաչ կերպարը վերականգնելու համար գիտնականների և փորձագետների հետ քննարկումները շատ կարևոր են». Տիգրան Ավինյանը մասնակցել է գիտական աշխատաժողովին
Շուրջ 900 հա ընդհանուր օգտագործման կանաչ մակերես ունեցող Երևանում օրվա պահանջ է դարձել կիսակենսունակ և անպիտան ծառերի փոխարինման գործընթացը: Խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով ոլորտի գիտնականների, ակադեմիայի թղթակից անդամների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ քաղաքապետարանում հրավիրվել է գիտաժողով: «Մեր կանաչ ֆոնդի էական զանգվածը՝ մոտավորապես 50%-ը, ուղղակի այլևս այն գործառույթը չի կատարում, որը պետք …