41-ամյա բնակիչը գողացել էր գազի բալոն ու պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր ու փող
Ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ փետրվարի 19-ին Տոլորս գյուղի իր տան դռան կողպեքի օղակը հանել, մտել էին ներս և գողացել գազի բալոն ու պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր ու փող: