Կինոպրոդյուսեր Վայնշտեյնի ազատազրկման 23 տարվան ավելացվեց ևս 16-ը
Սեռական բռնության և հետապնդումների հոդվածներով 23 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի հայտնի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին Նյու Յորքի դատարանը լրացուցիչ դատապարտել է ևս 16 տարվան՝ բռնաբարության գործով:
Փաստաբանները պահանջում էին նոր դատավարությու, պնդելով, թե երդվյալ ատենակալներին սխալ ցուցումներ են տրվե և մի շարք ապացույցներ չեն տրամադրվել։
Վայնշտեյնը կինոաշխարհում մեծ հեղինակություն է ձեռք բերել որպես մի շարք բարձր գնահատված ֆիլմերի պրոդյուսեր, դրանց թվում են «Օսկարներ» վաստակած «Անգլիացի հիվանդը» (1996) և «Սիրահարված Շեքսպիրը» (1998), ինչպես նաև միջազգային մրցանակների արժանացած «Մեղքերի քաղաքը» (2005):