Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2023

Մեր խնդիրը պետք է լինի կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝ ծրագրերի կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով. Փաշինյան

0

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ ծանոթացել կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել են Քաղաքաշինության կոմիտեի միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները: Մասնավորապես՝ ներկայացվել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության քաղաքականության, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների, կապիտալ շինարարական ծրագրերի, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել են 2023-2024 թվականներին իրականացվելիք աշխատանքները:

Զեկուցվել է, որ ճարտարապետության և քաղաքաշինության մասով գրեթե 70%-ով լուծվել է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելու խնդիրը, դիտարկվում են Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու և հարակից տարածքների միասնական քաղաքաշինական կազմակերպման նախագծի և կանոնադրության մշակման աշխատանքները՝ որպես առափնյա հատվածի գրավչության բարձրացմանն ու քաղաքաշինական կանոնակարգված գործունեությունը միտված միջոցառում։ Ճարտարապետության և քաղաքաշինության մասով մշակվում են միկրոռեգիոնալ փաստաթղթից բխող, բնակավայրերի համալիր զարգացմանը միտված և աճի նոր բևեռների ստեղծման հայեցակարգային փաստաթղթերը։ Նշվել է, որ իրականացվող միջոցառումների շրջանակում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման ուղղությամբ, որի ժամկետը թեև նախատեսված էր 2024 թվականին, սակայն հաշվի առնելով փաստաթղթի կարևորությունը, աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։

Ըստ զեկույցի, ճարտարապետության և քաղաքաշինության մասով ներկայումս մշակվում է հանրապետությունում իրականացվող մեծածավալ կառուցապատման աշխատանքները կանոնակարգող փաստաթղթի՝ տարածքի հատակագծման նախագծի կարգը, որը նպատակաուղղված է բնակավայրերի առաջնահերթությունների հենքի վրա, խնդիրների միասնական լուծմանը միտված ու հանրության կարիքները հաշվի առնող փաստաթղթի կազմմանը՝ բացառելով տեղային-դրվագային լուծումները։

Ընդգծվել է, որ աշխատանքներ են իրականացվում նաև օրենսդրական կարգավորումների հստակեցման ու խստացման ուղղությամբ՝ ներկայումս մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում ձևավորված միջավայրին անհարիր միջամտությունները կանխելու և մայրաքաղաքի կենտրոնը գերբեռնումից զերծ պահելու և համաչափ զարգացումն ապահովելու նպատակով։

Ներկայումս ընթացքի մեջ է նորմատիվատեխնիկական համակարգի մշակման, տեղայնացման, արդիականացման գործընթացը: Նշվել է, որ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործուներության պետական կարգավորման հիմնական միջոցներից է։ 2022 թ.-ին  հաստատվել և կիրառության մեջ են դրվել թվով 20 նորմատիվատեխնիկական փաստաթղթեր: Մշակված նորմերը վերաբերում են կառավարության կողմից գերակա համարվող հետևյալ ուղղություններին՝ քաղպաշտպանական կառույցներ, էներգաարդյունավետության բարձրացում, դպրոցական և նախադպրոցական հաստատություններ, հիդրոտեխնիկական և ավտոճանապարհային կառուցվածքներ, անվտանգության տեխնիկան շինարարությունում՝ այդ թվում շինհրապարակների կազմակերպումը:

Ներկայացված միջոցառումների շրջանակում զեկուցվել է նաև շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկի հաստատման ու կիրառման, քաղաքաշինական ծրագրերում գլխավոր կապալառուի ներդրման հնարավորությունների, շինարարությունում նոր տեխնոլոգիաների, նյութերի ներդրման հնարավորությունների, շենքերի ու շինությունների հուսալիության և սեյսմակայունության բարձրացման նպատակով իրավական հիմքերի ապահովման, առավել վտանգավոր սողանքային տեղամասերում քաղաքաշինական ծրագրերի իրականացման, կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտների հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման մասին: Անդրադարձ է եղել նաև շենքերի ու շինությունների անձնագրավորման համակարգի ներդրման գործընթացին, լիցենզավորման գործընթացի բարեփոխումներին:

Ներկայացնելով բնակֆոնդի հիմնահարցերի ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մշակվել է բնակֆոնդի կառավարման համակարգի բարեփոխման հայեցակարգը, մշակվել և հաստատվել են բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման և արդիականացման կանոնները, որոնք ենթակա են կիրառման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար:

Անդրադարձ է եղել  երկրաշարժից հետո տեղադրված տնակներին, որի մասով կառավարության մոտեցումները և առաջնահերթություններն ամրագրող որոշումն ընդունվել է: Որոշման համաձայն՝ 2023 թ.-ին կիրականացվեն ցուցակների հաստատման, բյուջետային պլանավորման և ֆինանսավորում չպահանջող աշխատանքների իրականացում:

Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեն մշակել է նաև Էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիր, որով սուբսիդավորվում են վերանորոգման վարկերի տոկոսադրույքները:  2022թ. ծրագրի ներքո տրամադրվել է 1245 վարկ, մոտ 2.6 մլրդ դրամ պորտֆելով: Սուբսիդավորման չափը կազմել է 40 մլն դրամ:

Կապիտալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ  3 տարիների ընթացքում գրանցվել է հատկացումների շուրջ 6 անգամյա աճ և դրանց ոլորտային համամասնությունները ամբողջությամբ բխում են կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթություններից, մասնավորապես՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ և 50 առողջապահական հաստատություններ կառուցելու, վերակառուցելու և վերանորոգելու արդյունքային ցուցանիշներից:

Ընդհանուր առմամբ, քաղաքաշինության կոմիտեի կողմից 2022 թվականի ընթացքում համակարգվել են թվով 185 օբյեկտներ՝ 96 շինարարական և 89 նախագծային: 2022-ին ավարտվել են թվով 6 օբյեկտների շինաշխատանքներ՝ 3 դպրոցի, 1 գյուղքոլեջի, 1 հանրակացարանային շենքի, ինպես նաև 1 բազմաբնակարան շենքի: Ընթացքի մեջ է Շուռնուխ բնակավայրում 13 բնակելի տներով թաղամասի կառուցման ընթացքը, որոնք նախատեսվում է ավարտել 2023 թվականի առաջին կիսամյակում:

Ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ 2022-ի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ e-Permits համակարգի միջոցով: Մշակման փուլում է գտնվում Քաղաքաշինության բնագավառի պետական գործառույթների միասնական հարթակը, որը հասանելիություն է ապահովելու պետական համալիր փորձաքննություն, Քաղաքաշինական բնագավառի լիցենզիաների տրամադրման և հողերի նպատակային նշանակության փոփոխության առցանց համակարգերին։ Պետական համալիր փորձաքննության տրամադրման առցանց համակարգը ներկայումս գտնվում է ծրագրավորման ավարտական փուլում։ 2023 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսվում է իրականացնել համակարգի պիլոտային գործարկում։ 

Կարգավորվել է կառուցապատումը ժամկետում չավարտվելու դեպքերում կիրառվող տուգանքների չափի որոշման սկզբունքը: Նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ՝ քանդման թույլտվությանն առնչվող պահանջները չկատարելու դեպքերի համար:

Արդիականացվել է կոմիտեի կայքը, որը ներառում է իր մեջ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի որոնման համակարգ ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի ծրագրերի քարտեզ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է է ՀՀ ողջ տարածքը մինչև 2024 թվականը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելը և ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Վարչապետը հավելել է, որ դա կնպաստի քաղաքաշինության ոլորտի ընդհանուր զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև շինթույլտվությունների տրամադրման և մատուցվող մյուս ծառայությունների թվայնացումը: Անդրադառնալով տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերին՝ վարչապետը հատկապես կարևորել է մայթերի և այգիների սալարկումը քարերի միջոցով: «Մեր խնդիրը պետք է լինի կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝ ծրագրերի կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է նաև սողանքային գոտիների կառավարման, հասարակական նշանակության շենք-շինություններում մատչելիության ապահովման նորմերի պահպանման, համատիրությունների գործունեության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:    

 





Губернаторы России
Москва

Собянин обсудил с секретарем парткома Пекина планы по сотрудничеству двух столиц





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией

Военно-спортивный фестиваль Росгвардии открылся в «Лужниках»

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 Москвичей и гостей столицы


Людмила Самсонова

Самсонова поддержала Андрееску после победы над ней в финале турнира в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Директору семейного центра «Сергиево-Посадский» присвоили почетное звание



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России