Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նոր կառուցվող զորանոցների շինարարական աշխատանքների ընթացքին
![Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նոր կառուցվող զորանոցների շինարարական աշխատանքների ընթացքին](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-d23d-08db18d350aa_w800_h450.jpg)
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային զորամիավորումներից մեկը, տեղում խորհրդակցություն անցկացրել:
Նա հետևել է ստորաբաժանումների կրակային պարապմունքների ընթացքին, զրուցել զինծառայողների հետ՝ հետաքրքրվելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերով, այցելել է նաև ՊՆ N զորամաս, հետևել ժամկետային զինծառայողների շարային պատրաստությանը, ծանոթացել զորամասի զորանոցային, կենցաղային պայմաններին, զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել զորքի մարտունակության բարձրացմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանը վերաբերող հարցեր:
Նախարարը ծանոթացել է նաև նոր կառուցվող զորանոցների շինարարական աշխատանքների ընթացքին, հայտնում են ռազմական գերատեսչությունից։