«Քիչ երկրներ կան, որ այսպիսի դարավոր կապեր ունեն». ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով նորանշանակ դեսպանին շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Ուրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ: Հայ-վրացական հարաբերությունները միշտ առանձնահատուկ են եղել ինձ համար: Գտնում եմ, որ մեր երկու երկրների յուրաքանչյուր …