Սահմանապահների փառքի ծառուղին հիմնանորոգումից հետո վերաբացվել է
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի հետ միասին մասնակցել է «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղու վերաբացման հանդիսավոր արարողությանը: 2022թ. շինբարեկարգման ծրագրերով համայնքը նախաձեռնել էր ծառուղու հիմնանորոգման աշխատանքներ. անցկացվել են արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգեր, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել նստարաններ, կանգնեցվել է խորհրդանշական արձան՝ հայ սահմանապահն իր շան հետ: Հուշակոթողի …