103news.com
World News in Armenian
Февраль
2023

Փաշինյանը հիմա զբաղված է թուրքական նախապայմանների բավարարմամբ՝ նախապատրաստելով գերեզմանային խաղաղության դարաշրջանի բացմանը․ Անդրանիկ Թևանյան

0

Տեղի է ունեցել մեծ խաբեություն, « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա առաջնորդը 2021թ-ի նախընտրական ծրագրով խոստացել են պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացումը առանց սահմանափակումների, պայքարել ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի համար, հակամարտությունը կարգավորել Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով։ Այս մասին հայտարարությունների ժամին ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«ՔՊ-ն ասել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո և որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Այսպիսի խոստումներ տալով՝ նրանք քվե են ստացել և փաստորեն խաբել։ Ի դեպ՝ այդ քվեին հղում անելով է Ալիևը հայտարարում, որ հայ ժողովուրդը ընտրել է Փաշինյանին, ուրեմն համաձայնել է անդադար զիջումների, այնինչ դա ոչ թե հայ ժողովրդի, այլ Փաշինյանի դիրքորոշումն է, որը  լեգիտիմ չէ»,- ասաց Թևանյանը։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն, ինչի համար քվե չի ստացել։
«Անում են իրենց ասածների հակառակը, վարում են Արցախն Ադրբեջանին հանձնելու քաղաքականություն, հակադրում 120․000 արցախցուն 3 մլն հայաստանցու հետ՝ ներազգային ռասիզմ և թշնամանք, մարդակերություն սերմանելով։ 2022թ-ի հոկտեմբերի 6-ի Պրահայում Փաշինյանն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանինն է, ինչը դարձել է Ալիևի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառներից մեկը։ Պրահյան համաձայնությունները Փաշինյանը հաստատել է Մյունխենում տեղի ունեցած հակահայ դավադրության շրջանակներում։ Իշխող ուժը առաջնորդվում է Ղարաբաղը Ադբեջան է և վերջ կարգախոսով, ինչին հաջորդել է Ալիևի՝Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է և վերջ ծրագրի հռչակումը։ ՔՊ-ն խաբել է նաև հայ-թուրքական հարաբերություննրի հարցում՝ հայտարարելով, որ դրանք առանց նախապայմանների են, սուտ է, կան նախապայմաններ ու դրանց մասին Անկարան բաց խոսում է։ Փաշինյանը հիմա այդ նախապայմանների բավարարմամբ է զբաղված՝ նախապատաստելով գերեզմանային խաղաղության դարաշրջան»,- ընդգծեց պատգամավորը։

Թևանյանը ավելացրեց, որ Փաշինյանը ստել է հայ-ռուսական հարաբերությունների հարցում։

«Նա խոստացել է ռազմավարական դաշինքի խորացում, բայց միացել է հակառուսական կոալիցիային ու հակառուսական հիստերիա բարձրացրել մեզ մոտ՝ Հայաստանը դարձնելով Արևմուտք-ՌԴ բախման թատերաբեմ»,- ասաց պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։





Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал о передовых российских разработках ИИ в области медицины





Москва

От заморозков к плюс 20: какой будет погода в Москве в последнюю неделю сентября


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин рассказал о передовых российских разработках ИИ в области медицины



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Иоганн Себастьян Бах

«Бах vs Моцарт» от Amadeus Concerts из цикла Битва Клавиров




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Баскетболисты ЦСКА начнут защиту титула в Единой лиге ВТБ

Фомичев отправил в нокаут Морроу в поединке «Бойцовского клуба РЕН ТВ»

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве


WTA

Полина Кудерметова одержала первую победу в карьере над игроком из топ-50 рейтинга WTA



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России