««Հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը»․ Արմեն Աշոտյան
Իրականում բազմիցս ասել եւ ապացուցել եմ, որ Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնելիւ նախագիծը ոչ միայն վնաս է Հայաստանին, այլեւ միջազգային լոգիստիկ նշանակություն չունի, քանզի Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը հակված են զարգացնելու «Հյուսիս-Հարավ» միջանցքը, իսկ «Արեւելք-Արեւմուտք» միջանցքի Բաքու-Թբիլիսի-Կարս արդեն կառուցված երկաթգիծը գործում է ընդամենը 5-7 տոկոսանոց ծանրաբեռնվածությամբ։